211652_close_icon
views-count1962 դիտում article-date 12:01 24-04-2020

Հարգենք հիշատակը, հարգենք կյանքը. Մխիթարյանի գրառումը Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Թվիթերի իր պաշտոնական էջում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված գրառում է կատարել: «Այս տարվա ապրիլի 24-ին ստիպված ենք մնալ տանը, սակայն մենք շարունակում ենք միասին ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հարգենք հիշատակը, հարգենք կյանքը: Երբեք չենք մոռանա»,- գրել է Մխիթարյանը: Հիշեցնենք, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը:

Նմանատիպ նյութեր