4730 դիտում
16:15 16-06-2015
Բաքու-2015. Եվս մեկ հայազգի մարզիկ՝ Սեդա Թութխալյանը, դարձավ Խաղերի չեմպիոն. տեսանյութ
Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերում սպորտային մարմնամարզության կանանց Ռուսաստանի հավաքականը թիմային հաշվարկով վստահորեն գրավեց 1-ին տեղը և նվաճեց ոսկե մեդալները: Ռուսական հավաքականին հաղթանակ բերեցին Վիկտորիա Կոմովան, Ալիա Մուստաֆինան և Սեդա Թութխալյանը:
Թիմային հաշվարկով երկրորդ տեղ գրավեց Գերմանիայի ընտրանին, երրորդը՝ Նիդերլանդների հավաքականն է:
Նշենք, որ երեք աղջիկներն էլ նաև նաև կանանց անհատական առաջնության որակավորման փուլի առաջատարներն են: Առաջին տեղում 30,333 միավորով ընթանում է Ալիա Մուստաֆինան, երկրորդը Կոմովան է՝ 29,432, լավագույն եռյակը եզրափակում է Սեդա Թութխալյանը:
Հավելենք, որ Սեդա Թութխալյանը ծագումով Գյումրիից է: Նա հանրահայտ գյումրեցի սամբիստ, աշխարհի եռակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի դուստրն է:
[b]Առաջին Եվրոպական խաղերը անց են կացվում հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում կունենա 25 մարզիկ և ներկայացված կլինի 6 մարզաձևով՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն:
Հայ մարզիկների ելույթները կարող եք դիտել Առաջին ալիքով՝ հետևյալ օրերին և ժամերին.
Հունիսի 16, ժամը 17:20 - բռնցքամարտ
Հունիսի 17, ժամը 18:00 - ըմբշամարտ Հունիսի 18, ժամը 18:00 - ըմբշամարտ
Հունիսի 19, ժամը 17:20 - բռնցքամարտ
Հունիսի 22, ժամը 18:00 - սամբո
Հունիսի 25, ժամը 18:00 - ձյուդո
Հունիսի 26, ժամը 18:00 - ձյուդո [/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2257 դիտում
17:23 18-01-2022
Եվս 4 հայ մարզիկ Պեկինի Օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել
7254 դիտում
18:57 13-06-2015
Բաքու-2015. Ստեփան Մարյանյանը դարձավ Խաղերի առաջին չեմպիոնը
Այս բաժնից
3760 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2746 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2524 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ