211652_close_icon
views-count764 դիտում article-date 19:03 16-06-2015

Տեղի կունենա «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում» խորագրով սեմինարը

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ հունիսի 18-20-ը կազմակերպում է Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարը՝ «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տեւական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով: Սեմինարը կմեկնարկի հունիսի 18-ին՝ ժամը 11:15-ին, ՀՀ կառավարության ընդունելությունների տանը: Սեմինարի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Սեմինարի ընթացքում քննարկվող թեմաներն են՝1. «Հայաստանի համագործակցությունը եվրաատլանտյան համայնքի հետ. անվտանգություն, քաղաքականություն եւ տնտեսություն», 2. «ԻԼԻՊ-ի վերելքը Մերձավոր Արեւելքում եւ դրանից անդին (ազդեցությունը հայկական սփյուռքի վրա», 3. «Լեռնային Ղարաբաղ. միջնորդության դերը», 4. «ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում», 5. «Բարեվարքության հաստատումն իբրեւ ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումների մաս», 6. «Փակ սահմաններ. տնտեսական զարգացման, կայունության եւ խաղաղության մարտահրավերները», 7. «Էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասում», 8. «Քաղաքական զարգացումները եւ քաղաքացիական հասարակությունը տարածաշրջանում»:

Նմանատիպ նյութեր