2383 դիտում
21:23 16-06-2015
Մեկնարկեց «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային ծրագրի հերթական տարեշրջանը
«Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրի 4-րդ տարեշրջանը մեկնարկել է բացման հանդիսավոր արարողությամբ։ Տարեշրջանի մեկնարկն այս տարի «Երևանյան ամառ 2015» ծրագրում էր ընդգրկված և «Զբոսանք Երևանով» խորագիրն էր կրում։
Տարեշրջանի առաջին զբոսանքի հյուրերն էին հայտնի արվեստագետներ, դերասաններ, երգիչ-երգչուհիներ, զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև «Երևան Սիթի Տուր» ծրագրի հետ համագործակցող բազմաթիվ այլ անձիք, ովքեր «Երևան, զգա ջերմությունը» կարգախոսով հանրահայտ երկհարկանի կարմիր ավտոբուսով 30 րոպեանոց պրոմո-տուրի մասնակիցը դարձան։
«Չորս տարում «Երևան Սիթի Տուր»-ից օգտվել է շուրջ քսան հազար այցելու՝ երևանցիներ ու մեր քաղաքի հյուրեր, և կարող ենք հաստատ ասել, որ «Երևան Սիթի Տուր»-ը՝ երկժամանոց էքսկուրսիոն այս ծրագիրը, սիրված նախագիծ է։ Քաղաքային պաշտոնական զբոսաշրջային էքսկուրսիան ընտրողները հնարավորություն ունեն 6 լեզուներով աուդիոգիդի միջոցով լսել, տեղեկանալ Երևանի պատմության, տեսարժան վայրերի մասին։
Տարվա ընթացքում իրականացվում են նաև բազմաթիվ ծրագրեր՝ սոցիալական, հասարակական նշանակության, ինչպես, օրինակ, տարեցների, ուսանողների օրվան նվիրված, սահմանամերձ գոտիներում բնակվող երեխաների, երևանաբնակ ժամկետային զինծառայողների, ինչպես նաև սոցիալական այլ խմբերի համար։ «Երևան Սիթի Տուր» ծրագրից օգտվում են ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցականներ, ում համար ծրագրի շրջանակում նաև մայրաքաղաքին նվիրված բաց դասեր են կազմակերպվում հենց երթուղու ընթացքում։
Ի դեպ, այս ավտոբուսներն առաջիններից էին, որ հարմարեցվեցին սահմափակ կարողություններ ունեցող մարդկանց համար, ում համար ևս ամեն տարի ծրագրեր ենք իրականացնում։
Ծրագիրը տարեցտարի ընդլայնվում է, և առաջիկայում այն առավել հարմարավետ և բովանդակալից դարձնելուն միտված փոփոխություններ կլինեն»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի մշկակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի
բաժնի պետ Մարիա Բարաղամյանը։
«Երևան Սիթի Տուր» ծրագրի զբոսաշրջային երթուղու կանոնավոր աշխատանքը կմեկնարկի հունիսի17-ից. աշխատելու է ամեն օր, բացի երկուշաբթի օրերից, երեք տարբեր ժամերի մեկնումներով։
Նմանատիպ նյութեր
3179 դիտում
17:16 31-10-2016
Նոյեմբերի 1-ից ավարտում է «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի 5-րդ տարեշրջանը
5525 դիտում
23:18 01-11-2017
Ավարտվել է «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի 6-րդ տարեշրջանը
2001 դիտում
21:25 01-11-2018
Ավարտվել է «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի 7-րդ տարեշրջանը
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»