2004 դիտում
21:25 01-11-2018
Ավարտվել է «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի 7-րդ տարեշրջանը
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը ամփոփել է «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի 7-րդ տարեշրջանի արդյունքները:
Ըստ այդմ, 2018թ. մարտ-հոկտեմբեր ամիսների ընթացքում ծրագրից օգտվել է շուրջ 6500 այցելու, որից 3500-ը՝ զբոսաշրջիկ։ Երթուղուց օգտված օտարերկրացիների գերակշիռ մասը եղել են ՌԴ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չինաստանից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Իրանից և Ֆիլիպիններից ժամանած զբոսաշրջիկները։
«Երևան Սիթի Տուր» ծրագրի սկզբունքներից ելնելով այս տարի ևս դպրոցահասակ երեխաների, ուսանողների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց համար կազմակերպվել են սոցիալական նշանակության բազմաթիվ ծրագրեր:
Ծրագրի շրջանակում 2018թ. մշակվել և իրականացվել են երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսների վերաբրենդավորման աշխատանքներ, նոր եռալեզու թռուցիկների տպագրություն:
«Երևան Սիթի Տուր» ծրագրի համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինն ակտիվորեն համագործակցել է մի շարք տեղական զբոսաշրջային պարբերականների («Արմենիա տուրիստական», «Տուրիինֆո», «8Days», «Երևանռեստո», «Արմենիա» ավիաընկերության ամսագիր), ինչպես նաև «Երևան քարտ», «I am Armenia» կազմակերպությունների հետ: «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային էքսկուրսիաների կազմակերպումը կվերսկսվի 2019թ. գարնանը:
[b]
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
5525 դիտում
23:18 01-11-2017
Ավարտվել է «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի 6-րդ տարեշրջանը
3179 դիտում
17:16 31-10-2016
Նոյեմբերի 1-ից ավարտում է «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի 5-րդ տարեշրջանը
1765 դիտում
16:41 10-04-2018
Մայիսի 1-ից կմեկնարկի «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղու նոր տարեշրջանը
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»