211652_close_icon
views-count1194 դիտում article-date 18:14 17-06-2015

Լյուքսեմբուրգը դարձել է ԵՄ ամենահարուստ երկիրը. երկրորդ տեղում Իռլանդիան է

Լյուքսեմբուրգը դարձել է ԵՄ ամենահարուստ երկիրը՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ մասնաբաժնի հաշվարկով։ Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, այս մասին են վկայում «Eurostat» վիճակագրական ծառայության տվյալները։ Հաշվետվությունում ներկայացվում են ԵՄ 28 անդամ երկրների, ինչպես նաև ոչ անդամ Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի և անդամակցության 5 թեկնածու երկրների (Չեռնոգորիա, Մակեդոնիա, Ալբանիա, Սերբիա և Թուրքիա) և մեկ պոտենցիալ թեկնածուի՝ Բոսնիա Հերցեգովինայի տվյալները։ Հաղորդագրությունում ասվում է, որ երկրորդ տեղում է Իռլանդիան, որին հաջորդում է Հոլանդիան։ Ամենացածր ցուցանիշներն ունեն Բուլղարիան և Ռումինիան։

Նմանատիպ նյութեր