211652_close_icon
views-count3150 դիտում article-date 17:58 17-06-2015

Ռոնալդուի բացակայության համար Պորտուգալիան Իտալիային 380 հազար եվրո տուգանք կվճարի

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային 380 հազար եվրո տուգանք կվճարի՝ Իտալիա-Պորտուգալիա ընկերական խաղում (0:1) իրենց հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի բացակայության համար: Պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ խաղից (3:2) հետո Ռոնալդուին բաց էր թողել՝ թեթև վնասվածքի պատճառով: Սակայն Իտալիայի և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև կնքված պայմանագրում եղել է կետ՝ խաղին Ռոնալդուի պարտադիր մասնակցության մասին: Քանի որ պորտուգալական կողմը իր պարտավորությունը չի կատարել, այժմ ստիպված է լինելու վճարել 380 հազար եվրոյի չափով տուգանքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր