Արտառոց միջադեպ Բունդեսլիգայում. «Աուգսբուրգի» դարպասապահը 122 եվրո տուգանք կվճարի խորամանկության համար. տեսանյութ
Բունդեսլիգայի 15-րդ տուրի «Քյոլն»-«Աուգսբուրգ» հանդիպման ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել:
Հանդիպման 68-րդ րոպեին «Քյոլնը» 11 մետրանոց հարվածի իրավունք է ստացել, սակայն Անտոնի Մոդեստը հարվածելիս սայթաքել է և չի կարողացել գրավել դարպասը:
Միայն խաղից հետո կրկնապատկերը դիտելիս է պարզվել, որ 11 մետրանոց հարվածից առաջ «Աուգսբուրգի» դարպասապահ Մարվին Հիտցը միտումնավոր գնդակի մոտ խոտածածկը տրորել և փչացրել է, ինչն էլ սայթաքելու պատճառ է դարձել:
Արդյունքում «Քյոլնը» 122 եվրոյի հաշիվ է ներկայացրել Մարվին Հիտցին՝ խոտածածկը փչացնելու համար: Դարպասապահը համաձայնվել է վճարել: Գումարը կփոխանցվի բարեգործական կազմակերպություններից մեկին:
Ուշագրավ է, որ հանդիպումն ավարտվել է «Աուգսբուրգի» հաղթանակով՝ 1:0: