211652_close_icon
views-count3641 դիտում article-date 16:34 18-06-2015

Ռոբերտ Քոչարյանը Քըրք Քըրքորյանի հետ շատ ջերմ հարաբերություններ ունենալով հանդերձ՝ որ դեպքում չի կարող մասնակցել նրա հուղարկավորությանը

Հայաստանի Հանրապետության 3 նախագահներից աշխարհում հայտնի գործարար եւ բարեգործ Քըրք Քըրքորյանի հետ առավել մոտ էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հետեւաբար հանրությանը հետաքրքիր է, թե վերջինս մասնակցելո՞ւ է արդյոք Քըրք Քըրքորյանի հուղարկավորությանը, թե ոչ: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանտու Վիկտոր Սողոմոնյանը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեռ մի փոքր վաղ է այդ մասին խոսել, որովհետեւ հայտնի չէ, թե հուղարկավորությունը երբ է և բաց է լինելու, թե փակ: «Հետեւաբար նման քննարկում նախագահ Քոչարյանի հետ չեմ ունեցել: Եթե փակ լինի, բնականբար նույնիսկ մեծ ցանկության դեպքում մասնակցելու հնարավորություն չի լինի: Իհարկե, մոտ են եղել եւ իր ցավակցականում էլ դա ակնհայտ էր: Իսկապես շատ ջերմ հարաբերություններ են ունեցել»,- ավելացրեց Վիկտոր Սողոմոնյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հերոս Ք. Քըրքորյանը մահացել է հունիսի 15-ի երեկոյան՝ 98 տարեկան հասակում:

Նմանատիպ նյութեր