1081 դիտում
15:08 19-06-2015
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ շուրջ 425 երեխա մեկնել է մարզաառողջարանային ճամբարներ
ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից ամառային հանգիստի են մեկնել մարզաառողջարանային ճամբարներ:
Առավոտյան երեխաներին վարչական շրջանների աշխատակազմերի հարակից տարածքներից ճանապարհել են վարչական շրջանների ղեկավարները, իսկ Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում, նաև քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ու սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Վերջիններս նշել են, որ երեխաները գտնվելու են մշտական ուշադրության և հոգածության ներքո և վստահեցրել, որ ամեն ինչ արվել է երեխաների հագեցած ու բովանդակալից հանգիստն ապահովելու համար:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ինչպես վարչական շրջանների ղեկավարները, այնպես էլ քաղաքապետարանի պատասխանատուները պարբերաբար կայցելեն հանգստացող երեխաներին, տեղերում կծանոթանան նրանց առօրյային: Առաջին հերթափոխով մինչև հուլիսի 8-ը ճամբարներում կհանգստանա 425 երեխա:
Ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը կապահովվի Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության համագործակցությամբ:
Նմանատիպ նյութեր
1565 դիտում
15:06 28-07-2016
Երրորդ հերթափոխով 425 երեխա մեկնել է մարզաառողջարանային ճամբարներ. լուսանկարներ
1413 դիտում
21:14 06-08-2014
Երևանաբնակ 425 երեխաներ հուլիսի 28-ին մեկնել են մարզաառողջարանային Ճամբարներ
3052 դիտում
13:15 01-08-2017
Երևանաբնակ 425 երեխաներ 3-րդ հերթափոխով մեկնել են մարզաառողջարանային ճամբարներ
Այս բաժնից
493 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
907 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում