1124 դիտում
14:04 19-06-2015
Հունաստանի ճգնաժամի շուրջ Եվրախմբի հանդիպումը անարդյունք է ավարտվել
Լյուքսեմբուրգում անարդյունք է ավարտվել Հունաստանի ճգնաժամի շուրջ Եվրախմբի հանդիպումը. ֆինանսների նախարարներին չի հաջողվել փոխզիջման հասնել: Երկուշաբթի Բրյուսելում «հունական հարցը» կքննարկեն եվրոյի գոտու երկրների առաջնորդները:
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդի խոսքով, հիմնադրամը, Եվրամիությունը ու Եվրոպական կենտրոնական բանկը առաջարկների ցուցակ են կազմել` էապես թեթևացնելով Աթենքին ներկայացված պահանջները:
Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը պնդում է, որ Աթենքը տրամադրված է պայմանավորվածության հասնել վարկատուների հետ, սակայն այն պետք է ադապտացվի երկրի իրական պահանջներին: Վարուֆակիսը նշել է, որ Հունաստանի կառավարությունը արագ և արդյունավետ բանակցությունների կոչ է արել գործընկերներին:
Նմանատիպ նյութեր
1126 դիտում
12:29 05-03-2015
Շվեյցարիայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ավարտվել են անարդյունք
896 դիտում
14:33 16-06-2015
Աթենքը մտադիր չէ նոր առաջարկներ ներկայացնել Եվրախմբի ներկայացուցիչներին. Յանիս Վարուֆակիս
2319 դիտում
18:21 07-04-2014
Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցություններն անարդյունք են ավարտվել. ԶԼՄ-ներ
Այս բաժնից
1315 դիտում
23:02 20-10-2024
Ադրբեջանական բանակի սպա է մահացել
949 դիտում
22:35 20-10-2024
Վրաստանի նախագահը միացել է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» խորագրով ընթացող երթին
967 դիտում
19:53 20-10-2024
Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ընդդիմության հանրահավաքը