211652_close_icon
views-count8239 դիտում article-date 12:15 20-06-2015

Ճոյտի՝ աղմուկ հանած ֆիլմի պրեմիերայի ժամանակ ոմանց ինքնազգացողությունը վատացել է, ինչից է ինքը հուզվել, իշխանությունից ովքեր են ներկա գտնվել և ավելին

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, այժմ նաև՝ սցենարիստ Հակոբ Հակոբյանի «Հիշողություն» ֆիլմի պրեմիերային ներկա է եղել իշխանությունը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը: Հարցին, թե իշխանության կոնկրետ որ ներկայացուցիչներն են ներկա եղել ֆիլմի պրեմիերային, պատասխանեց, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին և ներկա էր հենց ժողովուրդը: Հ. Հակոբյանը նշեց, որ հրավիրյալները 450-ն են եղել, բայց նրանց թիվն անցել է 500-ը, հետևաբար հենց տեղում փորձել են բոլոր ներկաներին տեղավորել սրահում, իսկ իշխանությունից ներկա է եղել ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը: Նախկին պատգամավորը հրավիրյալներից առանձնացրեց նաև Արա Դևրիկյանի կնոջը: Խոսելով ֆիլմի ցուցադրության ժամանակ տեղի ունեցող զարգացումներից՝ ասաց, որ հրավիրյալներից շատերը հուզվել են, հատկապես Հունաստանից եկած հյուրերը, և ընդհատելով դիտումը՝ դուրս են եկել և միայն հանգստանալուց հետո վերադարձել սրահ, իսկ ինքը հուզվել է այն ժամանակ, երբ վերջում բոլորը ծափահարել են: «Նկարահանման դաշտերում և հրապարակում տեղի ունեցող իրադարձություններից, կադրից դուրս դերասանների հուզմունքից եմ հուզվել ինքս»,-նշեց նա: Ներկաներին ֆիլմից հետո հետաքրքրել է, թե ինչու է ֆիլմում չափազանց շատ եղել թուրքերի ցինիկ ծիծաղը, ինչին Հակոբ Հակոբյանը պատասխանել է, որ քանի դեռ թուրքերը Հայոց ցեղասպանությունը չեն ճանաչել, երեկ էլ, այսօր էլ շարունակելու են ծիծաղել: Միաժամանակ ավելացրեց, որ այսուհետ ֆիլմը կարող են դիտել «Դալմա»-ի կինոթատրոնում և «Զվարթնոց» համալիրում:

Նմանատիպ նյութեր