14324 դիտում
16:07 03-11-2014
Ֆիլմի նկարահանումների ժամանակ հուզմունքից և ապրումներից վատացել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ինքնազգացողությունը
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի` Ճոյտի սցենարով գրված եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ֆիլմի նկարահանումների ժամանակ վատացել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ինքնազգացողությունը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` գործարար Հակոբ Հակոբյանը:
«Մենք մեզ հետ բժիշկներ էլ ենք բերել եւ մեր բժիշկները նրան առաջին անհրաժեշտության բուժօգնություն ցուցաբերեցին: Սրսկեցին եւ մի քիչ հանգստացավ, մինչեւ շտապօգնությունը եկավ: Այդ օրը այն տեսարանն էր նկարվում, որ մոտ 300 հայ կանանց աղջիկների եւ երեխաների ծեծելով տանում են: Ինքն էլ այդ ֆիլմում Լուիզան որպես դերասանուհի է ներկայանում, ով եկել է տվյալ գյուղ՝ ներկայացում խաղալու: Թուրքերը նրան էլ են բռնում եւ երբ իմանում են, որ նա դերասանուհի է, բաց են թողնում: Բայց դե Լուիզան այդ տեսարաններից վատացել էր: Հիմա առանց նրա ենք ֆիլմը նկարահանում, մինչեւ վերջնականպես ապաքինվի: Ես այդ պահին, որ գնացի տեսնեմ, թե ինչպես է, այնքան էր այդ ամենը սրտին մոտ ընդունել, որ գաղթականի դեր ստանձնած երեխաներին գրկել էր եւ արտասվում էր»,- պատմեց Հակոբ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Հակոբ Հակոբյանը պատմել էր, որ սկսել են ֆիլմի նկարահանումները, որոնք անցկացվում են Թալինում: Նա նաեւ փոխանցել էր, որ ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվում են Արտաշես Ալեքսանյանը եւ Լուիզա Ղամբարյանը: Ֆիլմը դեռ վերջնական վերնագիր չունի: «Այս պահին նախնական երկու տարբերակ կա՝ «Հիշողություն» կամ «Հայի բախտ»: Բայց հնարավոր է, որ առաջիկայում ավելի լավ վերնագիր ի հայտ գա: Տեսնենք: Թալինից հետո նկարահանումները շարունակելու ենք Եղեգնաձորում, որից հետո նոր կվերադառնանք եւ նկարահանումները կշարունակենք Երեւանում»,-նշել էր նա:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ գործարարը նոր, կրեատիվ նախաձեռնությամբ է հանդես եկել, որը նաեւ Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվելու: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ինքը` Հակոբ Հակոբյանը: Նշելով, որ ներկա պահին բանակցություններ է վարում, որպեսզի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, աշխարհի 1915 կինոդահլիճներում իր սցենարով գրված եւ հովանավորությամբ նկարահանված Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը ցուցադրվի: «Դա Գինեսի ռեկորդների գրքում կգրվի, որովհետեւ նման նախաձեռնություն մինչեւ այսօր չի եղել: Իսկ ֆիլմի նկարահանումները կսկսվեն հոկտեմբերի 10-ից»,-ասել էր գործարարը:
Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հակոբ Հակոբյանը 2 նոր ֆիլմերի սցենար է գրել, որոնք շուտով էկրան կբարձրանան: Առաջին ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության100-ամյակին, իսկ երկրորդը քաղաքական կատակերգություն է, որով ծաղրի են ենթարկվելու մեր ներկայիս քաղաքական գործիչներից շատերը: «Արեւմտյան Հայաստանն է, հետո՝ մեր օրերը: Իսկ ապրիլի 1-ին պրեմիերան կլինի: Ֆիլմերի մեջ կա հանդուրժողականություն, սեր, հայի կերպարն ամբողջությամբ, թուրքի ապուշություն, հայի խելք: Հրանտ Դինքին էլ ենք ներկայացրել»,- նշել էր նա եւ ավելացրել, որ ֆիլմը Թուրքիայում էլ է ցուցադրվելու եւ թարգմանվելու է մի քանի լեզուներով: Հիշեցնենք նաեւ, որ Հ. Հակոբյանն ամիսներ առաջ[b][color=#CC0000] SHAMSHYAN.com[/color][/b]-ին տված հարցազրույցում անկեղծացել էր, որ փոքր տարիքում երազել է ռեժիսոր դառնալ եւ հիմա աստիճանաբար փորձում է իրականացնել իր երազանքը:
Նմանատիպ նյութեր
1377 դիտում
15:57 18-03-2015
Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի նկարահանումների համար Մեխիկոյի կենտրոնական հատվածը կփակվի
Այս բաժնից
829 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
859 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»