9012 դիտում
13:55 16-06-2015
Սենսացիա՝ Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի ֆիլմի մասին. այս շաբաթ այն էկրան կբարձրանա. ինչու էին թուրքերը ցանկացել աստղաբաշխական գներով գնել այդ ֆիլմը, ինչ էին անելու այն, որ դեպքում ինքն իրեն չէր ների եւ ավելին
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, արդեն ռեժիսոր Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի սցենարով գրված եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այս ուրբաթ՝ Զվարթնոցի համալիրում՝ ժամը 21.00-ին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը եւ ավելացրեց, որ ֆիլմի առաջին հրավիրյալներից ենք:
Ավելին, նա նոր սենսացիոն մանրամասներ ներկայացրեց: Նշեց, որ պրեմիերայից հետո մամուլի ասուլիս կլինի, որտեղ կներկայացվեն ֆիլմը հետաձգելու պատճառները:
Իսկ մինչեւ այդ մեզ հետ զրույցում պատմեց, որ թուրքերը նրան առաջարկել են ֆիլմը գնել: «Սկզբում մենք համաձայնվեցինք: Եվ հետաքրքիրն այն էր, որ գումարը ինչքան բարձրացնում էինք, այնքան համաձայնվում էին: Բանակցությունների արդյունքում գինը աստղաբաշխական թվերի հասավ: Սկսեցի կասկածել ու հարցրեցի, թե որտեղ են ֆիլմը ցուցադրելու: Պայմանավորվածությունը փոխեցի, ասացի, եթե ֆիլմը գնելուց հետո 1 տարվա ընթացքում չցուցադրեն, ապա ես եմ ցուցադրելու: Միջնորդները Մոսկվայում բնակվող երիտասարդներ էին: Բանակցությունների ընթացքում պարզվեց, որ ֆիլմը ցանկանում են գնել՝ ցույց չտալու համար ու այդքանով վերջ դնեին այդ ամենին: Բնականաբար, չհամաձայնվեցի, իսկ թե ինչու էին կոնկրետ ցանկանում գնել եւ ցույց չտալ, կհասկանաք ֆիլմը դիտելուց հետո»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
ԱԺ նախկին պատգամավորը ավելացրեց, որ եթե ինքը գումարի դիմաց նման քայլի դիմեր, առաջին հերթին ինքն իրեն չէր ների: «Ամեն բան կարելի է վաճառել, բացի քո ազգից, պատմությունից: Ինչպե՞ս կարող էի վաճառել 1.5 միլիոն հայի արյունը, որոնց հենց նույն թուրքերը կոտորել են»,- ավելացրեց Հակոբ Հակոբյանը եւ նշեց, որ իր կալանավորումը, որի արդյունքում հետաձգվեց ֆիլմի պրեմիերան, այս պատմության հետ կապ չունի:
Ի դեպ, ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի աշնանը, քանի որ հիմա «Ոսկե ծիրան»-ի հետ կապված վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Հետեւաբար, ամռանը այն կցուցադրվի Զվարթնոց համալիրում եւ «Դալմա»-ի կինոթատրոնում:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ գործարարը նոր, կրեատիվ նախաձեռնությամբ է հանդես եկել, որը նաեւ ցանկանում է Գինեսի ռեկորդների գրքում գրանցել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ինքը` Հակոբ Հակոբյանը: Անգամ բանակցություններ էին վարում, որպեսզի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, աշխարհի 1915 կինոդահլիճներում իր սցենարով գրված եւ հովանավորությամբ նկարահանված Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը ցուցադրվի:
Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նա 2 նոր ֆիլմերի սցենար է գրել, որոնք շուտով էկրան կբարձրանան: Առաջին ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության100-ամյակին, իսկ երկրորդը քաղաքական կատակերգություն է, որով ծաղրի են ենթարկվելու մեր ներկայիս քաղաքական գործիչներից շատերը: «Արեւմտյան Հայաստանն է, հետո՝ մեր օրերը: Իսկ ապրիլի 1-ին պրեմիերան կլինի: Ֆիլմերի մեջ կա հանդուրժողականություն, սեր, հայի կերպարն ամբողջությամբ, թուրքի ապուշություն, հայի խելք: Հրանտ Դինքին էլ ենք ներկայացրել»,- նշել էր նա եւ ավելացրել, որ ֆիլմը Թուրքիայում էլ է ցուցադրվելու եւ թարգմանվելու է մի քանի լեզուներով:
Հիշեցնենք նաեւ, որ Հ. Հակոբյանն [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին տված հարցազրույցում անկեղծացել էր, որ փոքր տարիքում երազել է ռեժիսոր դառնալ եւ հիմա աստիճանաբար փորձում է իրականացնել իր երազանքը:
Նմանատիպ նյութեր
2856 դիտում
14:45 10-02-2015
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դիտել է Հակոբ Հակոբյանի` Ճոյտի սցենարով գրված ֆիլմը և գովել այն
Այս բաժնից
529 դիտում
14:07 30-12-2024
Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն
979 դիտում
13:42 30-12-2024
«Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից ընտանիքի համար (տեսանյութ)