40798 դիտում
15:15 20-06-2015
Հրշեջ-փրկարարները Երևանյան լճից դուրս բերեցին ջրահեղձ եղած տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 18 փրկարարական ջոկատի աշխատակիցները Երևանյան լճից դուրս բերեցին 50-55 տարեկան տղամարդու դի:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները դին հանձնել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբին, որտեղ աշխատանքները ղեկավարում է Շենգավիթի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:
Այս պահին ժամանել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը:
Հաշվի առնելով դեպքը՝ ժամանել են նաև Շենգավիթի դատախազության աշխատակիցները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղձ եղած տղամարդու ինքնությունը: Ափին հայտնաբերվել են կոշիկներ, գուլպաներ և թաշկինակ, և չի բացառվում, որ դրանք լինեն ջրահեղձ եղած քաղաքացունը:
Ժամանել է նաև դատական բժիշկը: Դեպքի վայր են ժամանել նաև Փրկարար ծառայության պետի տեղակալ Արման Ցոլակյանը և Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհանես Խանգելդյանը:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+