211652_close_icon
views-count1375 դիտում article-date 11:35 22-06-2015

Հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանը պարգևատրվել է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի կողմից

Հասարակական գործիչ, բարերար Հրաչյա Պողոսյանը Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կոնդակով պարգևատրվել է Ռուս ուղղափառ եկեղեցու պատվավոր մեդալով՝ նվիրված սուրբ իշխան Վլադիմիրի մահվան 1000-րդ տարելիցին: Պատրիարքի պարգևը հանձնել է Ռուս ուղղափառ եկեղեցու Սանկտ-Պետերբուրգի թեմի առաջնորդական փոխանորդ արքեպիսկոպոս Ամվրոսին: Այս մասին հայտնում է Հայ-ռուսական տեղեկատվական կենտրոնը: —«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս պարգևը սրբազան Պատրիարքի կողմից: Ընդհանուր հավատքը, որը դարերի խորքից միավորել է մեր հին ժողովուրդներին, այսօր էլ կարևոր դեր է խաղում հայ-ռուսական եղբայրական հարաբերություններում: Ես շարունակելու եմ անել ինձանից կախված հնարավոր ամենը դրանց ամրապնդման համար»,- նշել է Հրաչյա Պողոսյանը: Արքեպիսկոպոս Ամվրոսին շնորհակալություն է հայտնել Պողոսյանին ծավալած գործունեության համար՝ ուղղված հայկական և ռուսական եկեղեցիների կապի ամրապնդմանը: Նշենք, որ Հրաչյա Պողոսյանը մեծ ավանդ է ներդրել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում, նրա նախաձեռնությամբ երկու ժողովուրդների պատմական հիշողության պահպանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, կանգնեցվել է ավելի քան 45 հուշարձան Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Մոնղոլիայում և Բելառուսում, ֆիլմեր են նկարահանվել և գրքեր լույս ընծայվել: [b]Հայ-Ռուսական տեղեկատվական կենտրոն [/b]

Նմանատիպ նյութեր