3056 դիտում
12:25 22-06-2015
ԼՂՀ վարչապետը դիմավորել է Արցախ ժամանած շուրջ 200 ընտանիքների. լուսանկարներ
Հունիսի 20-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այցելել է Շահումյանի շրջան և դիմավորել Վարդենիս-Մարտակերտ մայրուղով Ռուսաստանից, Ուկրաինայից և Հայաստանի Հանրապետությունից՝ ամառային հանգիստն անցկացնելու նպատակով Արցախ ժամանած ավելի քան 200 ընտանիքի: Նախաձեռնությունը պատկանում է «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանին, ով գլխավորում էր հայրենադարձ ընտանիքների պատվիրակությունը:
Վարչապետ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, հատուկ շնորհակալություն է հայտնել «Արցախ» հայրենակցական միությանը՝ ի դեմս նախագահ Վարուժան Գրիգորյանի, նման նախաձեռնության համար: Ա. Հարությունյանը նշել է, որ այն մեծ նշանակություն ունի Արցախի ու ծագումով արցախցիների համար:
Վարչապետն ընդգծել է, որ նախաձեռնությունն ունի նաև տնտեսական բաղադրիչ, սակայն ամենակարևորն արցախցիներին իրենց պատմական հայրենիքի հետ կապելն է: «Մենք շնորհակալ ենք, որ մեր հայրենակիցներն արձագանքել են այստեղ հանգստանալու կոչին, և համոզված ենք, որ սա շարունակական է լինելու»,- ասել է Ա. Հարությունյանը:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ հանգստի նպատակով Արցախ ժամանածների մեջ լինելու են մարդիկ, ովքեր, տարիներ առաջ թողնելով Արցախը, հայրենիք վերադառնալու ցանկություն կունենան: «Ես համոզված եմ, որ այն կյանքը, որ դուք ունեք օտար ափերում, ավելի լավը չէ, քան հայրենի հողում: Վստահ եմ, որ մենք տեսնելու ենք ընտանիքներ, որոնք ժամանակի ընթացքում վերադառնալու և հաստատվելու են Արցախում»,- եզրափակել է վարչապետը:
Իր հերթին «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանը, ողջունելով ավտոերթի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով վարչապետ Հարությունյանին ջերմ ընդունելության համար, ասել է. «Ես շատ ուրախ և ոգևորված եմ, որ այսքան մարդ է արձագանքել մեր առաջին կոչին: Իսկապես, սա հայրենասիրական մեծ քայլ է, և կարծում եմ՝ ամեն մի հայ պետք է գոնե մեկշաբաթյա հանգիստ անցկացնի իր հայրենի հողում»:
Վ. Գրիգորյանը խոստացել է, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1993 դիտում
23:33 13-02-2021
Շուրջ 200 նորակառույց տներ նախատեսված են Ասկերանի շրջանի անօթևան ընտանիքների համար
1257 դիտում
12:33 02-07-2014
ԼՂՀ ՊՆ-ում հյուրընկալվեցին ճանաչողական այցով Արցախ ժամանած երևանցի մի խումբ աշակերտներ
Այս բաժնից
1018 դիտում
20:15 01-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
970 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
1030 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել