211652_close_icon
views-count817 դիտում article-date 11:29 22-06-2015

Հունաստանը պարտքի հետ կապված փոխշահավետ առաջարկներ է ներկայացրել վարկատուներին

Հունաստանը պարտքի հետ կապված նոր, փոխշահավետ առաջարկներ է ներկայացրել վարկատուներին: Այս մասին հայտնել է վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: Այսօր Բրյուսելում նախանշված է արտակարգ գագաթաժողով` եվրոյի գոտու երկրների ղեկավարների մակարդակով: Հանդիպմանը հրավիրված են Արժույթի միջազգային հիմնադրամի ու Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարները: Սակայն նախ տեղի կունենա եվրոյի գոտու երկրների ֆինանսների նախարարների խորհրդի հանդիպումը:

Նմանատիպ նյութեր