1126 դիտում
11:29 08-07-2015
Ալեքսիս Ցիպրասը վարկատուներին նոր առաջարկներ կներկայացնի մինչև ուրբաթ
Եվս մի հնարավորություն` Հունաստանի համար: Այս անգամ վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պետք է վարկատուներին նոր առաջարկներ ներկայացնի մինչև ուրբաթ: Իսկ կիրակի Եվրամիության գագաթաժողովում ֆինանսիստները և քաղաքական գործիչները կորոշեն համաձայնության հասնելու և Հունաստանի դեֆոլտը կանխելու հնարավորությունը:
Ցիպրասի խոսքով, Հունաստանը, որն ունի սեփական ժողովրդի հստակ որոշումը, կփորձի հասնել իրական գործարքի, որը վերջ կդնի եվրոյի գոտուց Հունաստանի հնարավոր բացառման քննարկումներին: Հունաստանի վարչապետը չի կորցնում լավատեսությունը` թեև նրա առաջ դրված է դժվարին խնդիր. վարկատուների պահանջները չեն փոխվել և, ամենայն հավանականությամբ, չեն փոխվի: Ընդ որում` հույները, Ցիպրասի հորդորով, դեմ են արտահայտվել այդ պահանջներին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հասկացրել է, որ Հունաստանից սպասում է բարեփոխումների շուրջ մանրամասն առաջարկներ և վարկ ստանալու հայտեր. խոսքը երկարաժամկետ ծրագրի մասին է:
Նմանատիպ նյութեր
1097 դիտում
12:31 01-07-2015
Ալեքսիս Ցիպրասը վարկատուներին նոր առաջարկ է արել ֆինանսական օգնություն ստանալու մասին
798 դիտում
11:29 02-07-2015
Ալեքսիս Ցիպրասը հայրենակիցներին նորից կոչ է արել «ոչ» ասել վարկատուներին
1005 դիտում
11:29 09-07-2015
Այսօր Ցիպրասը միջազգային վարկատուներին պետք է ներկայացնի բարեփոխումների նոր առաջարկները
Այս բաժնից
910 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
934 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
883 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը