967 դիտում
13:59 22-06-2015
Կլոր սեղան-քննարկում՝ Հայաստանում արբիտրաժի ինստիտուտի զարգացման հեռանկարների վերաբերյալ
Դիլիջանում հունիսի 20-21-ը տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Հայաստանում արբիտրաժի ինստիտուտի զարգացման հեռանկարներին: Քննարկումն իրականացվել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդում» խորագրով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակում:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ծրագրի ղեկավար Նարինե Գասպարյանը, դատավորներ, Եվրոպայի խորհրդի փորձագետներ Արամ Օրբելյանը, Եղիշե Կիրակոսյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Աիդա Ավանեսյանը, արբիտրներ, փաստաբաններ, այլք:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով եվրոպացի գործընկերներին և կլոր սեղան-քննարկման մասնակիցներին, նշել է, որ Հայաստանում արբիտրաժի ինստիտուտն ունի հատուկ ուշադրության կարիք, և այդ ոլորտի բարեփոխմանն ուղղված միջոցառումները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար:
Նրա խոսքով՝ արբիտրաժի ինստիտուտով բարեփոխումներ իրականացնելու հիմնական նպատակը արբիտրաժի գործընթացի որակի բարելավումն ու այդ ինստիտուտի նկատմամբ բիզնես ընկերությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց (այդ թվում սպառողների) վստահության աճի ապահովումն է: «Արբիտրաժի ճիշտ կիրառումը դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու հնարավորություն կտա»,- ասել է Արսեն Մկրտչյանը:
Աշխատանքային հանդիպման ընթացքում արդարադատության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում և այլ իրավական ակտերում կատարված փոփոխությունների և լրացումների հիմնական ուղղությունները: Արդարադատության նախարարի առաջին տեղակալի խոսքով՝ նշված փոփոխությունների և լրացումների հիմնական նպատակը «Արբիտրաժի մասին» ՀՀ օրենքը ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի կողմից 1985 թվականի հունիսի 21-ին ընդունված և 2006 թվականի հուլիսի 7-ին փոփոխված «Միջազգային առևտրային արբիտրաժի մասին» ՅՈՒՆՍԻՏՐԱԼ տիպային օրենքի վերջին հրատարակությանը համապատասխանեցնելն է:
Կլոր սեղան-քննարկմանը ներկայացվել են նաև Եվրոպայի խորհրդի փորձագետների կողմից մշակված Հայաստանում արբիտրաժի ինստիտուտի զարգացման վերաբերյալ հայեցակարգը, որում ներկայացվում է արբիտրաժի ոլորտում Անգլիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի փորձը: Արբիտրաժի ինստիտուտի զարգացման վերաբերյալ ներկայացված հայեցակարգով առաջարկվում է ստեղծել Արբիտրների միություն կամ ասոցացիա, որը կգործի կամավորության սկզբունքով: Ենթադրվում է, որ վերոնշյալ միությունը կիրականացնի արբիտրների կամավոր վկայագրում, ինչպես նաև վերահսկողություն՝ արբիտրների վարվելակերպի կանոնները պահպանելու նպատակով:
Առևտրային արբիտրաժի միջազգային գործարքների շուրջ ծագած վեճերի կարգավորման մեթոդների, արբիտրաժի նստավայրի ընտրության կարևորության և ընտրության ազդեցության մասին զեկույցով է հանդես եկել արբիտր Աիդա Ավանեսյանը, ով, բերելով մի շարք օտարեկրյա պետությունների օրինակներ, նշել է, որ արբիտրաժի ընտրության վայրը երկրորդական է, ձևական. կողմերն իրենք ենք ընտրում, թե որտե՞ղ և ի՞նչ պայմաններում են ցանկանում իրականացնել արբիտրաժային գործընթացը:
Կլոր սեղան- քննարկման ավարտին մասնակիցների բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:
[b]ՀՀ Արդարադատության նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
1050 դիտում
22:22 07-12-2015
Կլոր-սեղան քննարկում` նվիրված Լազարյանների արևելյան լեզուների ինստիտուտի 200-ամյակին
Այս բաժնից
877 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
772 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
682 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան