211652_close_icon
views-count8205 դիտում article-date 21:15 22-06-2015

Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել 5 ցուցարարի. երթի մասնակիցները հրաժարվեցին առաջարկից. Ուղիղ միացում

Նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել հոսանքի թանկացման դեմ բողոքող 4-5 ակտիվիստների, եթե մյուսները չգնան դեպի նախագահի նստավայր և վերադառնան Ազատության հրապարակ: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, երթի մեկնարկին հավաքվածներին ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Օսիպյանն ասաց, որ իրեն այդ մասին փոխանցել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, սակայն ակտիվիստները հրաժարվեցին ընդունել առաջարկը և շարունակում են շարժվել դեպի Բաղրամյան 26: Տեսանյույթը` [url=https://www.youtube.com/watch?v=fztcPjL1TDs]Ազատություն ռադիոկայանի[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր