6857 դիտում
21:53 22-06-2015
Բողոքի երթ-ակցիան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարունակվում է. ոստիկանությունը սպառնում է կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ
Ոստիկանությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության երթի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում է․
«Անօրինական հավաքի կազմակերպիչները իրականացնում են անօրինական երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր: Չնայած ոստիկանության բազմաթիվ զգուշացումներին, կազմակերպիչները ոստիկանության օրինական պահանջներին չեն ենթարկվում»:
Նշելով, որ պարտավոր է «բերման ենթարկել հանցանք կամ վարույթ պահանջող այլ իրավախախտում կատարած անձանց», ոստիկանությունը զգուշացնում է․
«Երթի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում երթը այլևս չի համարվի խաղաղ և օրենքով սահմանված կարգով կդադարեցվի:
Ոստիկանությունը զգուշացնում է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ»:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/22/57367/]ավելի վաղ [/url]հայտնել էինք, նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ էր ընդունել հոսանքի թանկացման դեմ բողոքող 4-5 ակտիվիստների, եթե մյուսները չգնան դեպի նախագահի նստավայր և վերադառնան Ազատության հրապարակ:
Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, երթի մեկնարկին հավաքվածներին ասել էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, սակայն ակտիվիստները հրաժարվել էին ընդունել առաջարկը և շարունակել էին շարժվել դեպի Բաղրամյան 26:
Նմանատիպ նյութեր
6524 դիտում
19:05 24-06-2015
Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1033 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1507 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1168 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am