211652_close_icon
views-count6527 դիտում article-date 19:05 24-06-2015

Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի Բաղրամյան պողոտայում արդեն 24 ժամ է, ինչ շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան եւ ՀՀ քաղաքացիների թիվը գնալով` ավելանում է: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, քաղաքացիները իրենց հետ սնունդ են բերում եւ հյուրասիրում տեղի ցուցարարներին և ոստիկաններին: Քաղաքապետարանի աղբատար մեքենան էլ տարավ աղբարկղերը, որոնք շարել էին ցուցարարները; Սակայն ցուցարարները աղբարկղերն ավելացրեցին եւ շարունակում են բարիկադների միջոցով պաշտպանվել հնարավոր բախումներից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։ Հիշեցնենք, որ բարեբախտաբար, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ չեն եղել և գիշերը խաղաղ է անցել, իսկ լուսաբացին մաքրեցին փողոցները, որոնց միացան նաեւ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Թևան Պողոսյանը: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+

Նմանատիպ նյութեր