211652_close_icon
views-count28189 դիտում article-date 23:14 22-06-2015

Իրավիճակը Բաղրամյան պողոտայում լարված է. Ուղիղ միացում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Ոստիկան, նստի» վանկարկումներից հետո Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կքանստեց ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարների կողքին: Այս քայլը նստացուցարարները ընդունեցին ծափահարություններով: Թեև Օսիպյանը շարունակում էր պնդել, որ ազատեն Բաղրամյան պողոտան և ընդունեն Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջարկը: Ի դեպ, նշենք, որ և այսօր, և ավելի վաղ Վալերի Օսիպյանը հարցազրույցներում հայտնել է, որ ոստիկանությունը ևս դժգոհ է այս թանկացումներից: Սակայն նա հավաքը որակում է անօրինական, թեև խաղաղ: Բաղրամյան պողոտայում շարունակում են մնալ հոգևորականները՝ մասնավորապես Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որոնք այստեղ են, իրենց պնդմամբ, բախումը կանխարգելելու նպատակով: Իրադարձությունների հետագա զարգացումը՝ [url=https://www.youtube.com/watch?v=fztcPjL1TDs]«Ազատություն»[/url] ռադիոկայանի ուղիղ հեռարձակմամբ: Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր