Հայաստանում քաղաքացիական հասարակությունն ամրապնդվում է. Սերժ Թանկյան
Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ծավալվող պայքարին.
«Այս հոդվածը ինձ երեք բան է հուշում՝
1) հանրային ծառայությունների ոլորտում գործող օտարերկրյա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունները պետք է կարգավորվեն եւ վերահսկվեն անկախ մարմնի կողմից
2) Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ամրապնդվում է
3) նախկինում հաջողված խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչպես հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը, տվեցին իրենց պտուղները»,- գրել է երաժիշտը: