Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտից պետք է ձերբազատվել. այն բիզնեսի հին ձև է. Սերժ Թանկյան
Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտից պետք է ձերբազատվել, քանի որ այն վնասում է բնությանն ու ամբողջ երկրին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրին և, առհասարակ, հանքարդյունաբերության ոլորտին:
Նա նշեց, որ հանքարդյունաբերությունը բնապահպանական տեսանկյունից երկրի համար վտանգավոր ոլորտ է:
«Հանքարդյունաբերությունը, որպես բիզնես, արդեն հին ձև է ու պետք է ավելի խելացի, «կանաչ քայլեր» գտնել երկրի համար»,-հավելեց նա: