211652_close_icon
views-count3084 դիտում article-date 12:38 23-06-2015

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ամրապնդվում է. Սերժ Թանկյանը՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի մասին

System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն ֆեսյբուքյան իր [url=https://www.facebook.com/SerjTankian?fref=ts]էջում [/url]գրառում է կատարել Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի իրադարձությունների վերաբերյալ: Երգիչը տեղադրել է դրա վերաբերյալ հոդված, իսկ ներքևում գրառել. «Այդ հոդվածը ինձ 3 բան է հուշում՝ 1) հանրային ծառայությունների ոլորտում գործող օտարերկրյա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունները պետք է պետական ակտիվներ դառնան և խստորեն կարգավորվեն ու վերահսկվեն անկախ մարմնի կողմից, 2) Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ամրապնդվում է, 3) նախկինում հաջողված խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչպես հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը, տվեցին իրենց պտուղները»:

Նմանատիպ նյութեր