3014 դիտում
20:31 23-06-2015
Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են Բաղրամյան 26. փոխոստիկանապետին զանգ տվեցին եւ ասացին, որ բերման ենթարկվածները ազատ են արձակվել
Հոսանքի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները Ազատության հրապարակում հավաքվելուց հետո կրկին շարժվեցին դեպի Բաղրամյան 26` նախագահի նստավայր:
Նրանք նաեւ մինչեւ 20։00–ն վերջնաժամկետ էին տվել ոստիկանությանը, որպեսզի ազատ արձակվեն լուսաբացին բերման ենթարկված բոլոր ակտիվիստները:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակիցը, Երեւանի փոխոստիկանպետ Վալերի Օսիպյանին զանգ եկավ եւ հայտնեցին, որ բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել: Նա նաեւ ասաց, որ խնդրել ու բացատրելու են, որ ցուցարարները Բաղրամյան 26 չբարձրանան:
Այս պահին ցուցարարները հասել են գրողների միության շենքի մոտ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 23-ին, ՀՀ Ոստիկանությունը վաղ առավոտյան ջրցան մեքենաներով ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած խաղաղ բողոքի ակցիան՝ Բաղրամյան պողոտայում: Ոստիկանական գործողությունները ղեկավարել են ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Ըստ տեղեկությունների՝ կան տուժածներ, այդ թվում՝ լրագրողներ:
Հայտնել էինք նաեւ, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ տուժել է 18 մարդ, որոնցից 11-ը ոստիկաններ են:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը տեղեկացել էր ՀՀ ոստիկանությունից: Բարեբախտաբար, ոչ ոք կյանքին վտանգ սպառնացող վնասվածք չի ստացել: Նրանցից 3-ը տեղափոխվել են հիվանդանոց: Դրանից առաջ էլ հայտնել էինք, որ բերման ենթարկվածների թիվը հասել է 237-ի:
Այս մասին եւս [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ ոստիկանությունից: Նրանք տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ: Ընթացքում որոշները ազատ են արձակվում, սակայն այս պահին դեռ հստակ տվյալներ այդ մասով չկան:
Նմանատիպ նյութեր
1162 դիտում
20:27 26-11-2023
«Զանգ» շարժման բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
23313 դիտում
20:34 23-06-2015
Ազատության հրապարակից ցույցի մասնակիցները շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա` նախագահի նստավայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»