7267 դիտում
19:00 24-06-2015
«Միացիր պայքարին` տնից». Բաղրամյան պողոտայում պայքարող ակտիվիստները ՀՀ քաղաքացիներին նոր կոչով են դիմում
«Միացիր պայքարին` տնից» գրառմամբ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիները թռուցիկներ են բաժանում:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, թռուցիկում կոչ է արվում տանը գտնվող քաղաքացիներին շերեփով, զուռնա-դհոլով, սուլիչով, կաթսաներով` պատշգամբից աղմուկ հանել:
Ինչպես նաեւ ամեն օր ժամը 21.00-ից մինչեւ 22.00-ն անջատել տան բոլոր լույսերը, ինչը հսկայական վնաս կլինի ՀԷՑ-ի համար:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Բաղրամյան պողոտայում արդեն 24 ժամ է, ինչ շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան եւ ՀՀ քաղաքացիների հոսքը գնալով` ավելանում է:
Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, քաղաքացիները իրենց հետ սնուդ, միրգ, քաղցրավենիք են բերում եւ հյուրասիրում տեղի ցուցարարներին եւ ոստիկաններին:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան; Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Հիշեցնենք, որ, բարեբախտաբար, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ չեն եղել և գիշերը խաղաղ է անցել, իսկ լուսաբացին մաքրեցին փողոցները, որոնց միացան նաեւ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Թևան Պողոսյանը:
Նմանատիպ նյութեր
2237 դիտում
18:25 04-06-2016
«Միացիր պայքարին` աշխարհն ավելի լավը դարձնելու համար»․
3947 դիտում
09:40 27-06-2015
Ինչպես են գիշերը լուսացրել ակտիվիստները Բաղրամյան պողոտայում. մոտ 120 ավտոմեքենա է տարվել բաժիններ
Այս բաժնից
745 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
769 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»