211652_close_icon
views-count2016 դիտում article-date 17:20 26-06-2015

Աշխատանքային օրվա ավարտին ընդառաջ Բաղրամյան պողոտայում պայքարող քաղաքացիների հոսքը ավելանում է. այսօր պայքարի 4-րդ օրն ու մարդկանց ավելի մեծ հոսք է ակնկալվում

Աշխատանքային օրվա ավարտին ընդառաջ Բաղրամյան պողոտայում ցուցարարների հոսքը էլ ավելի է մեծանում: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, թեեւ այսօր 4-րդ օրն է, ինչ պողոտայում պայքարը շարունակվում է, բայց ցուցարարները, ոչ միայն հոգնած եւ հիասթափված չեն, այլեւ օր օրի նրանց հոսքը դեպի Բաղրամյան պողոտա ավելի է մեծանում: Մարդիկ աշխատանքից հետո շտապում են պողոտա: Իսկ բողոքի ակցիան շարունակվում է` ազգային ազատագրական եւ ժողվրդական երգերի ուղեկցությամբ: Ինչպես նշում են ակտիվիստները, երեկ քաղաքացիների թիվը 20 հազարից անցել է ու համոզված են, որ այսօր ավելի կշատանան: Նրանք պարբերաբար հիշեցնում են, որ սադրիչների սադրանքներին ոչ ոք չտրվի եւ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղարկեն: Նշենք, որ արդեն երրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր