Ինչպես են գիշերը լուսացրել ակտիվիստները Բաղրամյան պողոտայում. մոտ 120 ավտոմեքենա է տարվել բաժիններ
Բաղրամյան պողոտայում 5-րդ գիշերը ևս, բարեբախտաբար, խաղաղ է անցել:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, լուսաբացին ակտիվիստները մաքրեցին տարածքը: Գիշերը մոտ 120 ավտոմեքենաներ տարվել են ոստիկանական բաժիններ, որոնցից 80-ը դեռ տուգանային հրապարակում են։
Նշված մեքենաների վարորդներն առավոտյան եկել էին և կատարվածը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին փոխանցել: Ասում էին, թե բաժին տանելիս ասել են, որ ի համերաշխություն ցուցարարների ազդանշաններ են արձակել եւ խաթարել մարդկանց անդորրը:
Ակտիվիստները նաեւ փոքրիկ վրան էին տեղադրել, ինչը նկատելով Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հրահանգեց հանել և առգրավել:
ԱԺ պատգամավորներից մի քանիսը, հոգեւորականներ եւ հայտնիներ այս գիշեր եւս լուսացրել են կենդանի պատ կազմելով:
Նշենք, որ արդեն 4-րդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։