6290 դիտում
00:15 25-06-2015
Բաղրամյան պողոտայում ցուցարարների հոսքը շարունակվում է. պատգամավորները, հոգեւորականները, մտավորականները, շոու բիզնեսի ներկայացուցիչները այս գիշեր եւս պատ են կազմելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընվզող քաղաքացիների հոսքը շարունակվում է:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, հավավաքվածները ասում են, որ այսպիսի բազմամարդ հավաք չեն հիշում:
Ցուցարարների հոսքը այնքան շատ է, որ մինչեւ Մաշտոցի բողոտան մազմամարդ է: Ցուցարարներին են միանում քաղաքական գործիչներ, ԱԺ պատգամավորներ շոու բիզնեսի ներկայացուցիչներ, հոգեւորականներ, որ գիշերը պատ կազմեն ցուցարարների եւ ոստիկանների միջեւ` բախումներից զերծ մնալու համար:
Երգահան Արա Գեւորգյանը, ով եւս միացել է ցուցարարներին` նշեց, որ ինքը դեմ է ընդվզումներին, բայց շատ է հարգում մեր երիտասարդությանը ու եկել է պատնեշ կազմելու. «Եթե ինչ-որ բան էլ պետք է լինի` թող մեզ լինի»,- ավելացրեց Արա Գեւորգյանը:
Նշենք, որ մթնոլորտը հանգիստ է. ցուցարարները երգում են, պարում ու շատ ոգեւորված են, վստահ, որ պայքարը միանշանակ արդյունք է տալու:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան; Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Հիշեցնենք, որ, բարեբախտաբար, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ չեն եղել և գիշերը խաղաղ է անցել:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
Նմանատիպ նյութեր
3801 դիտում
20:20 28-06-2015
Հոգեւորականները,ԱԺ պատգամավորները, հայտնիները եկել են պատ կազմելու ոստիկանների եւ ցուցարների միջեւ
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին