211652_close_icon
views-count3804 դիտում article-date 20:20 28-06-2015

Հոգեւորականները,ԱԺ պատգամավորները, հայտնիները եկել են պատ կազմելու ոստիկանների եւ ցուցարների միջեւ

Բռնությունը անթույլատրելի է: Այս մասին Բաղրամյան պողտայում ոստիկանների հետ զրուցելով ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բանակցում է ոստիկանների հետ, որ ուժ չկիրառեն: Հոգեւորկանները, ԱԺ պատգամավորները եկել են պատ կազմելու ոստիկանների եւ ցուցարների միջեւ, որ բախումներ չլինեն: Բայց նախորդ օրերին ավելի շատ էին, քան հիմա: Ոստիկաններն էլ առաջարկում են գնալ ցուցարների հետ բանակցեն, որ ազատեն Բաղրամյան պողոտան: Բաղրամյան պողոտայում նստացույց են սկսել, որը հասնում է մինչեւ Մաշտոցի պողոտա: Չորսբոլորը ոստիկանական ուժեր են կենտրոնացած: Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարարները համազգային մոբիլիզացիայի կոչ արեցին, որ այսօր 18.00-ին Բաղրամյան պողոտայում որոշեն գնալ- մնալու հարցը: Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը:

Նմանատիպ նյութեր