211652_close_icon

Ինչպես են ցուցարարները գիշերը լուսացրել Բաղրամյան պողոտայում. վաղ առավոտյան ոստիկանապետը այցելեց նրանց

views-count12181 դիտում article-date 09:37 25-06-2015
Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընվզող քաղաքացիների բողոքի ակցիային հետեւելու համար վաղ առավոտյան պողոտա այցելեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ոստիկանապետը ասել է, որ անձամբ է եկել իրավիճակին ծանոթանալու եւ, որ հանկարծ արտառոց բաներ չկատարվեն: Նա ողջունեց կազմակերպվածությունը եւ ավալեցրեց. «Եղեք խաղաղության մեջ եւ ամեն ինչ նորմալ կլինի»: Ինչպես նաեւ խորհուրդ տվեց, որ ցուցարարները իրենք իրենց միջից մաքրեն սխալները` ընդգծելով, որ ոստիկանության մեջ դա չկա ու չի լինելու: Նշենք, որ բարեբախտաբար, այս գիշեր եւս բողոքի ակցիան անցավ շատ հանգիստ եւ ավելի բազմամարդ: Իսկ լուսաբացին Սանիտեկ ընկերության հետ համատեղ` մաքրեցին տարածքը: Նշենք, որ արդեն երկրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր