211652_close_icon

Հերթական նորապսակ զույգը այցելեց ու մնաց Բաղրամյան պողոտայում. է՛լ համբուրվեցին, է՛լ հարսանեկան ծաղկեփունջ նետեցին եւ ափսեները այնտեղ կոտրեցին. ցուցարարները նրանց առանց նվերի չճանապարհեցին

views-count8139 դիտում article-date 14:43 28-06-2015
ՀՀ քաղաքացիներ Սուրեն Սահակյան ու Աննա Դավթյանը իրենց հարսանեկան արարողությունը նշեցին նաեւ Բաղրամյան պողոտայում` անակնկալ այցելելով ցուցարարներին: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, փեսացուն ասաց, որ մի քանի օր է` ինչ միացել են բողոքին, իսկ այսօր եկել են իրենց բողոքը էլ ավելի հնչեղ եւ իրենց հարսանեկան օրը էլ ավելի հիշարժան դարձնելու համար: Անակնկալի եկած պողոտայի հյուրերը նրանց մաղթեցին, որ մի բարձի ու լույսի տակ ծերանան եւ միահամուռ «համբույր» գոչեցին: Ցուցարարները նրանց կոնֆետներ եւ գաթաներ նվիրեցին: Ավելին` զույգերի համար ափսեներ բերեցին եւ նրանք հենց պողոտայում կոտրեցին: Փեսացուի ուսին լավաշ կախեցին` տեղում ավանդական հարսանիք կազմակերպելով: Տեղի երաժիշտները նրանց համար նվագեցին: Ցուցարարները բարձրաձայն շնորհավոր բացականչելուց հետո` զուռնա դհոլով էլ շնորհավորեցին: Նորապսակները ներկա պահին նստել են Բաղրամյան պողոտայում: Ի դեպ, հարսնացուն հարսանեկան զգեստի հետ բոթասներ էր հագել եւ նստել է հատակին: Ասաց, որ գիշերն էլ են պողոտայում եղել և շատ ուշ գնացել: Իրենք դեռ կմնան Բաղրամյան պողոտայում: Գուցե երկու ժամով գնան հանգստնան, բայց կրկին վերադառնալու են: Փեսացուն պատմեց, որ հարսնացուի հետ ծանոթացել է Գյումրիում` Ավետիսյանների ողբերգական սպանությանը հաջորդած ակցիաների ժամանակ: Ոստիկանների հետ բախումների ժամանակ փորձել է հարսնացուին ոստիկանների մոտից հետ բերել եւ այդպես ծանոթացել են: Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարարները համազգային մոբիլիզացիայի կոչ արեցին, որ այսօր 18.00-ին Բաղրամյան պողոտայում որոշեն գնալ- մնալու հարցը: Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր