211652_close_icon
views-count2480 դիտում article-date 10:45 25-06-2015

Երեկվա բողոքի ակցիան թերևս այս օրերին եղածների մեջ ամենից բազմամարդն էր. ՀԱ

«Հոսանքի թանկացման դեմ մի քանի օր առաջ մեկնարկած բողոքի ակցիան կամ արդեն թերևս ավելի ճիշտ է ասել՝ ալիքը, որոշակիորեն թափ է հավաքում,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Ըստ որում՝ վերջին երկու օրերին, այսինքն՝ հունիսի 23-ի առավոտյան, ոստիկանների գործողությունն ու նստացույցը ցրելը չհաշված, բողոքի ակցիայի ծավալումը տեղի է ունենում պետական մարմինների կողմից դիմադրության, ուժային կամ նման այլ գործողությունների բացակայության պայմաններում: Ցանկացած պարագայում, բողոքի արդեն տևական ակցիան երեկ բովանդակային տեսանկյունից առանձնակի փոփոխություններ չարձանագրեց: Առավոտյան ժամերին և ցերեկվա տապին ցուցարարների թիվը մեծ չէր: Սակայն երեկոյան կողմ պատկերը սկսեց փոխվել, իսկ ժամը 20-21-ին հավաքն արդեն բազմամարդ էր: Թերևս այս օրերին եղածների մեջ ամենից բազմամարդը» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր