5113 դիտում
16:09 25-06-2015
Չիլի-Ուրուգվայ խաղում չիլիացի պաշտպանի անպարկեշտ գործողությունները սկանդալ են առաջացրել. տեսանյութ
Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին Չիլիի հետ Ամերիկայի Գավաթի 1/4 եզրափակիչ խաղում (0:1), 63-րդ րոպեին հեռացվեց դաշտից այն բանից հետո, երբ ձեռքով միտումնավոր դիպավ մրցակցի պաշտպան Գոնսալո Հարային:
Սակայն խաղից հետո այս դրվագը մեծ սկանդալ է առաջացրել: Հեռուստատեսային կրկնապատկերները հստակ ցույց են տվել, որ չիլիացի ֆուտբոլիստը դիմել է սադրանքի՝ թիկունքից մոտենալով Կավանիին, ձեռքով անպպարկեշտ շարժումներ է արել ուրուգվայցու հետույքին: Հանդիպման գլխավոր մրցավարն այդ պահը չի նկատել:
Խաղից հետո Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը չի թաքցրել իր զայրույթը:
«Բոլորս տեսանք, թե չիլիացին ինչ արեց: Ամեն ինչ տեսագրություններում պարզ է: Հասկանում եմ, որ գլխավոր մրցավարը չի նկատել այդ դրվագը, սակայն եզրային մրցավարը պարտավոր էր դա տեսնել», ասել է Տաբարեսը:
Նշենք, սա Գոնսալո Հարայի մասնակցությամբ առաջին նմանատիպ դեպքը չէ: 2013 թվականին, Ուրուգվայի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպման ժամանակ Լուիս Սուարեսը հարվածել էր չիլիացուն, որը նորից ձեռքը գցել էր ուրուգվայցու հետույքին:
Այժմ Լատինական Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կարգապահական կոմիտեն քննարկում է Հարայի վարքը, որից հետո համապատասխան որոշում կկայացվի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2232 դիտում
14:56 14-10-2015
Գոլային հրավառություն Պերու-Չիլի խաղում և Արգենտինայի անհաջողությունը. տեսանյութ
11113 դիտում
11:46 29-06-2015
Չիլիացի ֆուտբոլիստը իր ստոր արարքի համար արժանի պատիժ ստացավ. տեսանյութ
18514 դիտում
16:34 17-06-2017
Մոսկվայում ադրբեջանցի տաքսիստի դեմ գործ են հարուցել՝ չիլիացի մարզական լրագրողին խաբելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
3250 դիտում
16:24 17-10-2024
Մոնիկա Աղզումյանը WKF աշխարհի կարատեի առաջնությունում դարձել է աշխարհի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1126 դիտում
23:41 16-10-2024
Էլիդա Քոչարյանն ապահովել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալը