211652_close_icon
views-count1321 դիտում article-date 21:16 25-06-2015

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը շնորհավորել է պարոն Զաորալեկին ՀՀ-ում Չեխիայի դեսպանության բացման առթիվ և հույս հայտնել, որ այն իր գործունեությամբ կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական հարաբերությունների մակարդակը և կարևորել տնտեսության տարբեր ճյուղերում փոխգործակցության սերտացումն ու խորացումը: Կառավարության ղեկավարը կարևորել է նման փոխայցելությունների իրականացումը և համոզմունք հայտնել, որ դրանք նոր թափ կհաղորդեն երկկողմ կապերի ընդլայնմանը: Միաժամանակ, զրուցակիցներն արդյունավետ են գնահատել ՀՀ վարչապետի՝ հունիսի սկզբներին Չեխիա կատարած պաշտոնական այցը, որի շրջանակում ձեռք են բերվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք պայմանավորվածություններ: Խոսելով տնտեսական համագործակցության զարգացման մասին՝ կողմերը համոզմունք են հայտնել, որ առկա է համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման մեծ ներուժ: Դրա իրացման գործում վարչապետ Աբրահամյանը և Լյուբոմիր Զաորալեկը կարևորել են հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի և առևտրաարդյունաբերական պալատի ակտիվ գործունեությունը: Չեխիայի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ մի խումբ չեխ գործարարներ հետաքրքրված են Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացմամբ, այդ թվում էներգետիկայի, շինարարության, սննդի արդյունաբերության և այլ ոլորտներում: Լյուբոմիր Զաորալեկն, անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին, նշել է, որ Չեխիան պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել դրանց հետագա զարգացմանն ու խորացմանը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին: Չեխիայի ԱԳ նախարարը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, բացառապես բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հայ-չեխական հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցեր ևս:

Նմանատիպ նյութեր