211652_close_icon
views-count12549 դիտում article-date 19:38 25-06-2015

Ցուցարարները Բաղրամյան պողոտայում «Ժողովրդի կողմից՝ թալանչիներին» գրառմամբ ծաղկեպսակ տեղադրեցին, ինչը մեծ ոգեւորություն առաջացրեց

«Ժողովրդի կողմից թալանչիներին» գրառմամբ քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարները ծաղկեպսակ բերեցին: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ցույցին մասնակից երժշտներն էլ դուդուկի երաժտության ուղեկցությամբ թաղման ծիսակարգ կազմակերպեցին: Այդ քայլը ոգեւորություն առաջացրեց ցուցարարների մոտ: Բոլորը մոտենում, նայում կամ լուսանկարվում ու ծաղկեպսակի մոտ ու հեռանում: Քաղաքացիների հոսքը լայն թափով շարունակվում է հատկապես անձրեւի կտրվելուց հետո: Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում, թանկացման դեմ ընդվզող եւ հերթապահող ցուցարարներին են այցելում ծանոթ եւ անծանոթ քաղաքացիներ ու նրանց համար հյուրասիրություն կազմակերպում թե սենդվիչների, թե քաղցրավենիքի, թե ըմպելիքների տեսքով ու շնորհակալություն հայտնում անկոտրում պայքարի համար` չմոռանալով հյուրասիրել նաեւ ոստիկաններին: Արդեն 2 օր է՝ պողոտայում հերթապահող ակտիվիստներին նաեւ հարազատներն են այցելում եւ ոչ թե համոզում տուն վերադառնալ, այլ է՛լ ավելի ոգեշնչում, որ պայքարը հաղթական ավարտի հասցնեն: Ցուցարարները կարճ ժամանակով նաեւ ֆուտբոլ խաղացին: Անգամ Վալերի Օսիպյանին առաջարկեցին թիմ ստեղծել եւ միանալ իրենց, սակայն նա հրաժարվել էր` ասելով, որ երբ քաղաքի վիճակը հանդարտվի, սիրով կընդունեն առաջարկը: Ավելին` համոզմունք հայտնել, որ իրենք կհաղթեն: Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ ակցիային հետեւելու համար վաղ առավոտյան պողոտա էր այցելել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ոստիկանապետը ասել էր, որ անձամբ է եկել իրավիճակին ծանոթանալու եւ, որ հանկարծ արտառոց բաներ չկատարվեն: Նա ողջունել էր կազմակերպվածությունը եւ ավելացրել. «Եղեք խաղաղության մեջ եւ ամեն ինչ նորմալ կլինի»: Ինչպես նաեւ խորհուրդ տվել, որ ցուցարարները իրենք իրենց միջից մաքրեն սխալները` ընդգծելով, որ ոստիկանության մեջ դա չկա ու չի լինելու: Նշել էինք, որ, բարեբախտաբար, այս գիշեր եւս բողոքի ակցիան անցել է շատ հանգիստ եւ ավելի բազմամարդ: Իսկ լուսաբացին «Սանիտեկ» ընկերության հետ համատեղ` ցուցարարները մաքրել են տարածքը: Նշենք, որ արդեն երկրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր