211652_close_icon

Ալյասկայի ափերի մոտ կետերի զանգվածային անկում է տեղի ունեցել

views-count2100 դիտում article-date 23:14 26-06-2015
Ալյասկայի Կադյակ կղզու ափերի մոտ կետերի զանգվածային անկում է տեղի ունեցել: Մասնագետների տվյալներով՝ վերջին տասնհինգ օրում իննը կետի մարմին է հայտնաբերվել: Նրանք նշել են, որ կենդանիները սատկել են միեւնույն վայրում: Ընդ որում, նախկինում կետերի անկման դեպք տարվա ընթացքում գրանցվել է 2 անգամ: Կաթնասունների մարմինների վրա հարձակման հետքեր չկան: Գիտնականների խոսքով՝ նրանք սատկել են բիոտոքսիկ նյութերի թունավորումից:

Նմանատիպ նյութեր