211652_close_icon
views-count955 դիտում article-date 13:19 16-07-2023

Ալյասկայի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ Ալյասկա նահանգի ափերի մոտ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):

Երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով 6:48-ին: Էպիկենտրոնը գտնվել է Սանդ Փոյնթ քաղաքից 106 կմ  հարավ, օջախը գտնվել է 9 կմ խորության վրա:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

ԱՄՆ ազգային օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացրել է ցունամիի վտանգի մասին:

Նմանատիպ նյութեր