Մեծ Բրիտանիայի ջրերում հազվագյուտ կետերի զանգվածային անկում է արձանագրվել
Գիտնականները մտահոգություն են հայտնել Կանադայի ջրերից դեպի Մեծ Բրիտանիայի ջրեր հազվագյուտ հյուսիսային հարթ կետերի մասսայական հոսքի փաստով։
Նշվում է, որ 2017 թ-ին հաղթահարելով 1300 կմ՝ կետերը հասել են բրիտանական ափերի մոտ, իսկ ներկա պահին ավելի քան 10 կետ է հայտնաբերվել սատկած։ Նրանց գտել են ափերին։
Գիտնականների խոսքով՝ կետերի մեծ մասը սատկել է ստացած վնասվածքներից, ամենայն հավանականությամբ՝ բախվելով նավերին, իսկ մեկն էլ սատկել է ձկնորսական ցանցի մեջ հայտնվելու հետևանքով։
Կանադայի ձկնորսության հարցերով վարչությունը ուսումնասիրություն է սկսել՝ պարզելու կետերի «միգրացիայի», ինչպես նաև նրանց սատկելու պատճառները։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ աշխարհում այսօր հաշվվում է 475-525 հյուսիսային հարթ կետ։