15715 դիտում
09:45 26-06-2015
Վա՛յ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի. ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այս առավոտ եւս այցելեց Բաղրամյան պողոտա
Վա՛յ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի: Մենք ծառա չենք, մենք ծառայում ենք: Այս մասին այսօր վաղ առավոտյան այցելելով Բաղրամյան պողոտա ու իրավիճակին ծանոթանալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե իշխանությունը ժողովրդի ծառան է:
Նրա խոսքով, երկրի նախագահին պահանջներ չեն դնում, ընդունում են: Երբ կանչում է երկխոսության, չեն ասում՝ այսպես կլինի, կամ այնպես կլինի:
Դիտարկմանը, թե, եթե ընտրում է, ինչո՞ւ չի կարող պահանջներ դնել, արձագանքեց. «Այստեղ հարցը վերաբերվում է կոնկրետ խնդիրը լուծելուն եւ երբ երկրի նախագահը ձեռք է մեկնում 1 օր, 2 օր, իսկ նրան ասում են՝ կամ այսպես կլինի, կամ այսպես չի լինի, դա խոսում է այն մասին, որ չկա ծրագիր եւ չկա դեռ խոսելու բան»:
Նշենք, որ այս գիշեր եւս ցուցարարները խաղաղ են լուսացրել երգ ու պարի եւ զրույցների ուղեկցությամբ: Իսկ վաղ առավոտյան միացել նաեւ տարածքը մաքրելու աշխատանքներին: Նշենք, որ արդեն երրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
14947 դիտում
12:33 27-06-2015
Մոլորված հորթի հայացքներ չտեսնեմ, կպատժեմ. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Բաղրամյան պողոտա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված