211652_close_icon
views-count14944 դիտում article-date 12:33 27-06-2015

Մոլորված հորթի հայացքներ չտեսնեմ, կպատժեմ. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Բաղրամյան պողոտա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բարեւ, ժողովուրդ: Ո՞նց լուսացրեցիք խաղաղության մեջ: ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը քիչ առաջ այցելեց Բաղրամյան պողոտա եւ այդպես դիմեց ցուցարարներին: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ոստիկանապետը բարձր տրամադրություն ուներ, բայց հորդորեց, որ հարբած մարդկանց պողոտա չթողնեն: «Մոլորված հորթի հայացքները ինքներդ եք տեսնում, մի՛ հանդուրժեք: Այ, երեխու կողքին հարբած, մոլորված հորթի հայացքներ չտեսնեմ: Կպատժեմ: Շնորհքի մեջ եղեք»,- ավելացրեց Վլադիմիր Գասպարյանը: Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։ Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր