Պաղեստինը Իսրայելի դեմ հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան
Պաղեստինի ինքնավարությունը Միջազգային քրեական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Իսրայելի իշխանությունների՝ մեղադրելով նրանց 2014 թվականին Գազայի հատվածում հակամարտության ընթացքում Արևմտյան ափին իրականացրած հանցագործությունների մեջ:
Դատարան ներկայացված փաստաթղթերում նշված է Արևմտյան ափին իսրայելական կողմից ապօրինի շինարարության մասին:
Իսրայելի իշխանությունները հերքել են մեղադրանքները:
Հիշեցնենք, որ այս շաբաթ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը հայտնեց, որ հետաքննությունը ցույց է տվել, որ 2 հակամարտող կողմերն էլ նշված ժամանակահատվածում ռազմական հանցագործություններ են գործել: