211652_close_icon
views-count15294 դիտում article-date 11:53 26-06-2015

Դասախոսի կնոջ մահվան փաստով Հայաստանի քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 25-ին, Եղվարդ քաղաքում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ժամը 10:00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնից հայտնել են ոստիկանության Նաիրիի բաժին, որ կանչով մեկնել են Րաֆֆու փողոցի տներից մեկը, որտեղ տանը հայտնաբերել են կախված վիճակում 36-ամյա Սիրուշ Ս.-ի դին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վերջինս նույն օրը, ժամը 09:30-ի սահմաններում տան բակում ինքնասպան է եղել՝ ծառից կախվելու միջոցով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս տղա երեխա, ամուսինն էլ աշխատում է Հայաստանում գործող ԲՈՒՀ-երից մեկում՝ որպես դասախոս:

Նմանատիպ նյութեր