16143 դիտում
15:24 25-12-2020
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ում կատարված դեպքերի փաստով Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում․ մի քաղաքացի հայտնել է՝ մահացած կնոջ ոսկե մատանին գողացել են, մյուսն էլ եղբոր մահվան մեջ մեղադրում է բժիշկներին
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ 63-ամյա Վ․Հ․-ի ահազանգի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել է, որ դեկտեմբերի 18-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, կորոնավիրուսից մահացած իր կնոջ՝ Ք․Կ․-ի ոսկե մատանին գողացել են։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեկ, դեկտեմբերի 24-ին, նույն ոստիկանություն է դիմել նաև Արարատի մարզի բնակիչ 50-ամյա Կ․Մ․-ն և հայտնել, որ դեկտեմբերի 15-ին նշված բժշկական կենտրոնում երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ բուժման մեջ գտնվող իր 52-ամյա եղբայրը մահացել է։ Կ․Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ եղբայրը մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։
Այս դեպքով նույնպես Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
34125 դիտում
11:45 13-01-2019
68-ամյա քաղաքացին իր կնոջ մահվան մեջ մեղադրում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկներին