211652_close_icon
views-count4223 դիտում article-date 21:40 26-06-2015

Պռովակատորները շարունակում են Բաղրամյան պողոտայում խաղաղ ցույցը սադրելու փորձերը

Բաղրամյան պողոտայում քաղաքացներից մեկը հարվածել էր մյուսին: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակիցը, ոստիկանները անմիջապես շտապեցին նրանց մոտ, բայց ասացին, թե ոչինչ էլ տեղի չի ունցել: Ցուցարարները համոզված են, որ դա հերթական կազմակերպված սադրանքն է եւ պարբերաբար հորդորում են պոռվակացիաներին չտրվել: Նշենք, որ արդեն երրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր