211652_close_icon

Սադրիչների միջոցով տարբեր փորձեր կարվեն, որ կառավարելի դառնա ցույցը. այս պահին Բաղրամյան պողոտայում նման իրավիճակ չկա, բայց նկատվել են փորձեր. ՀԱ

views-count2208 դիտում article-date 10:46 27-06-2015
«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. ««Գոյություն չունի այնպիսի սոցիալական պայքար, որը չփորձեն օգտագործել: Նման բան չի լինում, դա կանոն է: Աշխարհի բոլոր կետերում, երբ տեղի են ունեցել բախումներ, դրանք սկզբնական շրջանում ունեցել են արդարացի բնույթ, քանի որ բողոքի մասնակիցները պարզ, հասարակ ժողովուրդն է: Բայց հետո քաղտեխնոլոգիաների շնորհիվ պայքարը ընդունում էր քաղաքական ենթատեքստ, տարվում այլ ուղղությամբ: Այս պայքարը բացառություն չի կարող լինել, այսինքն` սադրանքներ կլինեն, սադրիչների միջոցով տարբեր փորձեր կարվեն, որպեսզի կառավարելի դառնա ցույցը, այն ուղղվի այլ պետությունների նպատակների ծառայեցմանը: Այս պահին Բաղրամյան պողոտայում դեռ նման իրավիճակ չկա, բայց նկատվել են փորձեր»,- նախազգուշացնում է Երևանի աշխարհաքաղաքական ակումբի խորհրդի ղեկավար ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ»:

Նմանատիպ նյութեր