211652_close_icon
views-count4017 դիտում article-date 00:07 27-06-2015

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Երեւանի ոստիկանապետը եւ այլ բարձրաստիճան ոստիկաններ Բաղրամյան պողոտայում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը եւ այլ բարձրաստիճան ոստիկաններ կրկին Բաղրամյան պողոտայում են: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ոստիկանական շարժ է նկատվում: Սակայն իրավիճակը այս պահին խաղաղ է: Նշենք նաեւ, որ մեծ թվով քաղաքական գործիչներ, հայտնիներ, հոգեւորականներ կրկին Բաղրամյան պողոտայում են եւ պատ են կազմել ոստիկանների եւ ցուցարների միջեւ: Բողոքի ակցիան շարունակվում է ազգային ազատագրական երգ ու պարով: Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+

Նմանատիպ նյութեր